«Յուվենտուսը» խզել է պայմանագիրը Ալեգրիի հետ

13:41   18 Մայիս 2019    415

Իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաջորդ սեզոնին այլեւս չի մարզի թիմին։

Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։ Ըստ հրապարակման, ակումբը խզել է մասնագետի հետ ունեցած պայմանագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս մասին պաշտոնապես կհաղորդվի այսօր՝ «Ալյանց ստադիում» մարզադաշտում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հայտարարությունը կանեն մարզիչն ու ակումբի նախագահ Անդրեա Անյելին։ Ալեգրին իտալական ակումբը մարզում է սկսած 2014 թվականի ամառվանից։

Նրա ղեկավարությամբ «Յուվենտուսը» հինգ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, չորս անգամ Իտալիայի գավաթակիր եւ երկու անգամ՝ սուպերգավաթակիր, սակայն չի կարողացել հաղթել Չեմպիոնների լիգայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Յուվենտուս   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները