Հիմալայներում բուլղարացի լեռնագնաց է մահացել

13:59   18 Մայիս 2019    164

Բուլղարացի լեռնագնաց Իվան Տոմովը մահացել է՝ աշխարհի չորրորդ ամենաբարձր գագաթը՝ Լհոցզեն (8516 մետր) հաղթահարելու ընթացքում:

Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Բուլղարիայի ազգային ռադիոն:

Աղբյուրը մանրամասնել է, որ 35-ամյա մարզիկը ռուս Անաստասիա Ռունովայի հետ միասին, առանց թթվածնի և կողմնակի օգնության, հաղթահարել է Հիմալայների Լհոցզե լեռան գագաթը, սակայն չորրորդ ճամբար իջնելու ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, ալպինիստի կյանքը փրկել չի հաջողվել:

Իվան Տոմովը հաղթահարել է Կարակորումի Բրոուդ-Պիկը (8051 մետր) և Հիմալայների Մանասլու լեռնագագաթը (8156 մետր):

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիմալայներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները