Պրահայի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել

15:15   18 Մայիս 2019    353

Պրահայի օդանավակայանի թռիչքուղում երկու ինքնաթիռ է բախվել: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռներն իրար են հարվածել թևերով: Երկու օդանավում էլ ուղևորներ են եղել, նրանց տարհանել են:

Նշվում է, որ ինքնաթիռները լուրջ վնաս չեն կրել: Դրանցից մեկը տեխզնություն կանցնի այս գիշեր, մյուսը՝ հանգստյան օրերին:
Ըստ աղբյուրի՝ միջադեպի հետևանքով օդանավակայանի բնականոն աշխատանքը չի խոչընդոտվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պրահա  


Վերնագիրի այլ պիտակները