Մեքսիկայում մարդու մարմնի մասերով լցված պարկեր են հայտնաբերվել

15:49   18 Մայիս 2019    165

Մեքսիկայի Խալիսկո նահանգի տարածքում իշխանությունները մարդու մարմնի մասերով լցված 18 պարկ են հայտնաբերել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին երեկ հայտարարել է նահանգի դատախազ Հերարդո Սոլիսը։

Նրա խոսքերով՝ դրանք հայտնաբերվել են Թլահոմուլկո շրջանում առևանգված մարդկանց ազատելու զինվորականների օպերացիայի ժամանակ։ Առևանգվածներից մեկը հասցրել է փախչել և օգնություն խնդրել իշխանություններից։ Արդյունքում շուրջ 50 հատուկջոկատայիններ ներխուժել են նշված վայր և ազատել 3 առևանգվածի, ինչպես նաև փոխրաձգությունից հետո ձերբակալել են առևանգողներից 3-ին։

Օպերացիայի ժամանակ զինվորականները պարկեր են հայտնաբերել՝ լի մարդու մարմնի մասերով։

Հալիսկո շրջանը հայտնի է կազմակերպված հանցավորության ակտիվությամբ։ «Հալիսկո՝ նոր սերունդ» թմրակարտելը պայքարում է նահանգում թմրաթրաֆիքի վերահսկողության համար։

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնությունների ալիք է բարձրացել։ Թմրակարտելները հակամարտում են ԱՄՆ թմրանյութերի փոխադրման վերահսկողության համար։ Մեքսիկայում 2018-ին սպանությունների ռեկորդային թիվ է գրանցվել՝ 33․34 հազար։ 2017-ին այդ ցուցանիշը 31․2 հազար է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները