Պարսից ծոցի շրջանում սխալմամբ քաղաքացիական ինքնաթիռներ կարող են խոցվել․ ԱՄՆ

14:37   18 Մայիս 2019    331

Ամերիկացի դիվանագետները տարածել են ԱՄՆ դաշնային քաղավիացիայի վարչության նախազգուշացումն այն մասին, որ Պարսից ծոցի շրջանը քաղաքացիական ինքնաթիռների համար շատ վտանգավոր է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Դիվանագետները նշել են, որ քաղաքացիական օդանավերը կարող են սխալմամբ խոցվել՝ ԱՄՆ-Իրան հարաբերությանների սրման ֆոնին։ Սակայն ԱՄՆ ներկայացուցիչները չեն հստակեցրել՝ այդ վտանգը բխում է ԱՄՆ-ից թե՞ Իրանից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները