Գերմանիայի Lilium ստարտապը հինգտեղանոց անվարորդ թռչող տաքսի է ներկայացրել. VIDEO

17:52   18 Մայիս 2019    175

Գերմանիայի Lilium ստարտապը ներկայացրել է հինգտեղանոց ինքնավար թռչող տաքսիի նախատիպը:

Ընկերությունում պնդում են, որ դա առաջին նման մշակումն է աշխարհում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է BBC-ն:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վերջերս նախատիպն անցել է առաջին փորձարկումները. ինքնուրույն թռել է, կախված մնացել օդում եւ վայրէջք կատարել: Ապարատը շարժման մեջ են դնում 36 էլեկտրաշարժիչներ: Մեկ լիցքավորումը բավականացնում է մեկ ժամ թռիչքի համար, որի ընթացքում այն կարող է հաղթահարել 300 կիլոմետր: Մի քանի այլ ընկերություններ արդեն փորձարկել են նման ապարատներ, բայց դրանցից ոչ մեկը երկու մարդուց ավելի չի վերցնում:

Այժմ աերոտաքսին պետք է անցնի նոր թռիչքային փորձարկումներ: Lilium-ը հույս ունի մոդելի զանգվածային արտադրությունն սկսել 20-ական թվականների կեսերին:

Արդեն ինքնավար թռչող տաքսիներ են թեստավորվում Եվրոպայի Airbus ավիակոնցեռնի, ԱՄՆ-ի Uber ընկերության եւ մի քանի ստարտապների կողմից:




Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները