Sony-ն և Microsoft-ը պլանավորում են համատեղ զարգացնել ամպային ծառայությունները

16:59   18 Մայիս 2019    197

Sony կորպորացիան եւ Microsoft ընկերությունը պլանավորում են համատեղ աշխատել ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման եւ Microsoft Azure-ի ամպային հարթակի հիման վրա նոր ծառայությունների ստեղծման ուղղությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ամերիկյան ընկերությունը:

Նշվում է, որ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որում ընդգծվում է երկու ընկերությունների պատրաստակամությունը՝ քննարկելու ամպային հարթակի հիման վրա նոր տեխնոլոգիաների ու ծառայությունների համատեղ մշակման հարցը, որոնք կկիրառվեին Sony-ի եւ Microsoft-ի խաղային ու սթրիմինգային ծառայություններում:

«Մեր գործընկերությունը հնարավորություն կտա Sony-ին, օգտվելով Azure-ի եւи Azure AI-ի հզորություններից, նոր խաղային ու ժամանցային փորձ տրամադրել իր սպասարկյալներին»,-ընդգծվում է Microsoft-ի հայտարարության մեջ:

Գրեթե 20 տարվա ընթացքում Sony-ն и Microsoft-ը մրցակիցներ էին տեսախաղերի շուկայում, որտեղ նրանց Playstation եւ Xbox խաղային կցուրդները պայքարում էին ինդուստրիայում գերիշխելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Sony   Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները