Լիբիայում ահաբեկիչների հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել

14:44   18 Մայիս 2019    224

Լիբիայի հարավ-արևմուտքում ահաբեկիչների հարձակման հետևանքով երկու մարդ մահացել է, վեցն առևանգվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի անվտանգության ծառայությունում գտնվող աղբյուրը:

Նախնական տվյալների համաձայն՝ հարձակումն ուղղված է եղել Zueitina ընկերությանը պատկանող Զելլա նավթահորի հսկիչ անցագրային կետի վրա:

Զելլա նավթահորը վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների պատճառով փակ տարածք էր համարվում: Աշխատակիցներն աշխատում էին հերթափոխով՝ պաշտպանելու նավթահորը գողություններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները