Անցիր մուգ կողմ. Google-ը նոր ֆոն է ավելացրել իր հավելվածում

18:03   18 Մայիս 2019    158

Google ընկերությունը շարունակում է թարմացնել իր հավելվածները՝ դրանք դիզայներական եւ օպտիմալացնող նորարարություններով հագեցնելով:

Այս անգամ հանրահայտ ընկերությունը որոշել է մուգ ֆոն ավելացնել իր Keep հավելվածում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մուգ ֆոնն արդեն առկա է Google-ի բազմաթիվ հավելվածներում: Եվ հաջորդն, ըստ էության, պետք է Keep-ը լինի:

Նման եզրակացություն կարելի է անել այն հանգամանքից, որ օգտատերերի մի մասն արդեն իրենց սարքերի համար թարմացումներ է ստացել եւ կարող է պարծենալ մգացված դիսփլեյով:

Հավանաբար, այս փուլում լրացումը փորձարկվում է, որպեսզի հետագայում ընկերությունը կարողանա շտկել հնարավոր սխալները եւ հավելվածն համընդհանուր օգտագործման ներկայացնել:

Ի դեպ, մուգ ֆոնը միայն հետաքրքիր դիզայներական լուծում չէ: AMOLED դիսփլեյներով սմարթֆոնները, որոնք այժմ բազմաթիվ են շուկայում, կկարողանան զգալիորեն խնայել մարտկոցի լիցքավորումը նման ֆոնի օգտագործման դեպքում:

Հավելվածի առաջին սքրինշոթերն արդեն հայտնվել են համացանցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները