Ավստրիայի փոխկանցլերը հրաժարական է տվել «ռուս միլիոնատիրուհու» հետ տեսասկանդալի պատճառով

18:26   18 Մայիս 2019    143

Ավստրիայի փոխկանցլեր Հանց Քրիստիան Շտրախեն հրաժարական է ներկայացրել նրանից հետո, երբ գերմանական լրատվամիջոցները հայտնել են փոխկանցլերի և ռուս կին գործարարի գաղտնի հանդիպման մասին:

2017թ. հուլիսին արված համապատասխան տեսանյութից պարզ է դառնում, որ Շտրախեն կնոջ հետ քննարկում է կայանալիք ընտրություններում իրեն տրամադրվելիք աջակցությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանդիպումը կայացել է 2017թ. հուլիսի 24-ին՝ Իբիցայում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Մակարովայի կողմից «ապօրինի կապիտալի» ներդրումն Ավստրիայում: Շտրախեն հարուստ կնոջ հետ քննարկել է՝ ինչպես է կայանալիք ընտրություններին օգնություն ստանալու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները