Պատերազմ չի լինի, քանի որ մենք դա չենք ցանկանում. Իրանի ԱԳ նախարար

18:34   18 Մայիս 2019    141

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վստահություն է հայտնել, որ պատերազմ չի լինի, քանի որ Թեհրանը չի ցանկանում պատերազմել:

«Մենք վստահ ենք, որ պատերազմ չի լինի, քանի որ մենք չենք ցանկանում պատերազմել, և ոչ ոքի մտքով կամ երևակայությամբ չի կարող անցնել, որ կարող է դիմակայել Իրանին և տարածաշրջանին», - հայտարարել է Զարիֆն իրանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության ժամանակավոր նախարար Պատրիկ Շանահանին հայտնել էր, որ Իրանի հետ պատերազմ չի ուզում:

Միևնույն ժամանակ չորեքշաբթի ԱՄՆ-ն հայտարարել էր, որ սպառնալիք կա Իրանից կողմից, Բաղդադից և իրաքյան այլ քաղաքներից տարհանվել էր ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների անձնակազմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները