Մերլին Մենսոնը և Շերոն Սթոունը կխաղան «Երիտասարդ պապ»-ի շարունակությունում

18:44   18 Մայիս 2019    127

HBO ընկերությունը հրապարակել է ամերիկացի երգիչ Մերլին Մենսոնի և դերասանուհի Շերոն Սթոունի լուսանկարները՝ կապված Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ պապը» սերիալի շարունակության հետ։

Նշվում է, որ Մենսոնը և Սթոունը նախագծի և ռեժիսորի մեծ երկրպագուներն են։ Տվյալ պահին հայտնի չէ՝ ինչ դերեր նրանց բաժին կընկնեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լուսանկարներից դատելով՝ երգչի էկրանային կերպարը շատ չի տարբերվի նրա հրապարակային կերպարից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները