Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում առաջատարը Բորիս Ջոնսոնն է

19:23   18 Մայիս 2019    141

Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը երկրի վարչապետի գլխավոր հավակնորդն է՝ գործող վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականից հետո։

YouGov սոցիալական ծառայության տվյալների համաձայն՝ ԱԳ նախկին նախարարին աջակցում է հարցվածների 39 տոկոսը։

Հանրաճանաչությամբ երկրորդ տեղում է Brexit-ի հարցերով
նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը՝ 13 տոկոս։ Բացի այդ, երես առ երես դիմակայության ժամանակ պահպանողականների 59 տոկոսը կաջակցի Ջոնսոնին, իսկ Ռաաբին կաջակցի 41 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երրորդ հորիզոնականում են շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Հոուվը և ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը, որոնց աջակցել է հարցվածների 9 տոկոսը։ Նրանց հաջորդում է Մեծ Բրիտանիայի գործող ԱԳ նախարար Ջերեմի Հանթը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները