Ամերիկյան Sikorsky HH-60W ռազմական ուղղաթիռն առաջին թռիչքն է կատարել

19:48   18 Մայիս 2019    129

Ամերիկյան Sikorsky HH-60W (Whiskey) ռազմական ուղղաթիռն առաջին թռիչքն է կատարել: Տեսանյութը հրապարակել է Lockheed Martin ընկերությունը:

Փորձարկումն անցկացվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ուեսթ-Պալմ-Բիչ քաղաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձարկումը տեւել է 1 ժամ, որի ընթացքում հաջողվել է ստուգել ուղղաթիռի աշխատանքը ցածր արագության դեպքում, ինչպես նաեւ օդում դրա կախվելը:

Մարտին Ուեսթ-Պալմ-Բիչի օդանավակայանում կայացել էր Sikorsky–Boeing SB-1 Defiant ռազմական բազմաթիրախային ուղղաթիռի առաջին թռիչքը:

HH-60W-ը հիմնվել է UH-60M Black Hawk-ի բազայի վրա: Նոր ուղղաթիռը «քթի» հատածում ստացել է ռադար, ժամանակակից էլեկտրաօպտիկական եւ ինֆրակարմիր տեսախցիկներ, ինչպես նա թարմացված ռադիոհամակարգ եւ նստատեղեր անձնակազմի ու ուղեւորների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները