ԱՄՆ-ում երեկույթին հրաձգության ժամանակ 7 մարդ տուժել է

19:52   18 Մայիս 2019    139

Շաբաթ գիշերը Մանսի քաղաքի Ball State University հետազոտական համալսարանի տարածքից քիչ հեռու՝ տանը կազմակերպված երեկույթին անհայտ անձը հրաձգություն է իրականացրել:

«Դա դիջեյով երեկույթ էր: Ակնհայտ է, որ տանն ինչ-որ բախում է եղել, որը հրաձգության է վերածվել: Դրա հետեւանքով 7 մարդ հրազենային վնասվածք է ստացել», - ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ջո Ուինքլը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ երեք տուժածների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ: Երեկույթին մասնակցել են նաեւ համալսարանի ուսանողները, նրանցից ոմանք տուժել են: Համալսարանը հայտնել է, որ այժմ ուսումնական հաստատության տարածքում անվտանգության համար սպառնալիք չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները