Ավստրիայում շուրջ 5000 մարդ ցույց է իրականացնում կանցլերի գրասենյակի մոտ

20:01   18 Մայիս 2019    176

Վիեննայում շուրջ 5000 մարդ է հավաքվել դաշնային կանցլերի գրասենյակի մոտ՝ սպասելով կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությանը՝ կապված սկանդալային տեսանյութի հետ, որը դարձել է երկրի փոխկանցլեր Հայնց Կրիստիան Շտրախեի հրաժարականի պատճառ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ինքնաբուխ ցույցին ներկա պահին 4-5 հազար մարդ է հավաքվել: Ցույցը խաղաղ է ընթանում, ոստիկանության միջամտության կարիք չի եղել: Տեղում անվտանգությունն ապահովում են 150 ոստիկաններ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, որ Spiegel և Sueddeutsche Zeitung թերթերի տիրապետության տակ տեսանյութ է հայտնվել, որում 2017-ին Շտրախեն, ենթադրաբար, ռուս միլիոնատիրուհի Ալյոնա Մակարովայի հետ քննարկել է նրա կողմից ավստրիական Kronen Zeitung թերթի գնման հնարավորությունը կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցություն ստանալու համար:
Շտրախեն ասուլիում հայտնել է, որ զրույցը եղել է Լատվիայի քաղաքացուհու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները