Գերմանիայում հրուշակեղենի կայսրության ժառանգորդուհու սկանդալային հայտարարությունը զայրույթ է առաջացրել

20:17   18 Մայիս 2019    141

Համբուրգում մայիսի 8-ին տեղի ունեցած Online Marketing Rockstars փառատոնի ժամանակ իր ելույթի ժամանակ հայտնի Bahlsen ընկերության ժառանգորդուհի 25-ամյա Վերենա Բալզենը հայտարարել է հետեւյալը.

«Այո, ես կապիտալիստ եմ: Այն ամենն, ինչ ինձ պետք է, գումար աշխատելն ու ստացված շահաբաժնից զբոսանավեր գնելն է», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա հայտարարությունը զայրույթ է առաջացրել:

Աղջկան հիշեցրել են, որ իր տոհմի կարողության հիմքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Bahlsen գործարանի «ճորտական» կարգավիճակում գտնվող աշխատողներն էին:

Bild-ի հետ զրույցում Վերենան ասել է, որ պատասխանատվություն չի կրում իր ծնունդից առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար:

«Ես այդ ժամանակ չկայի, մենք նրանց վճարել ենք նույնքան, որքան գերմանացիներին և լավ ենք վերաբերվել նրանց: Ամաչելու ոչինչ չկա»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները