Երիտասարդ կարատեիստը սեփական վախը հաղթահարելով՝ հայտնի դարձավ համացանցում

20:34   18 Մայիս 2019    246

Ֆլորիդա նահանգի Օլիվո քաղաքի բնակիչ Կլաուդիա Սվոնգերը մի տեսահոլովակ է տեղադրել համացանցում, որը մեծ ճանաչելիություն է ձեռք բերել:

Տեսահոլովակում նրա զայրացած տղան է, որը կարատեի դասի ժամանակ տախտակը չի կարողանում կոտրել: Չնայած արցունքներին և շփոթությանը, տղան շարունակում էր մարզվել։ Նրան աջակցում էին մարզիչն ու աշակերտները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մայրը համարում է, որ մայիսի սկզբին տեղի ունեցած այս դասընթացը տղային կյանքի կարևոր դասերից մեկը տվեց.

– Այսօր որդիս իմացավ կյանքի ամենակարևոր դասերից մեկը: Երբեք և ոչ մի դեպքում չհանձնվել։ Շնորհակալ եմ հիմնադիրներից, ամեն ինչի համար, որ նրանք անում են,- Facebook- ում գրել է հուզված կինը: Տեսանյութը հրապարակելուց հետո այն է ավելի քան 26 միլիոն դիտում է գրանցել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները