Մերկելը հաստատել է 2021 թվականից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրությունը

20:51   18 Մայիս 2019    159

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել այն բանից հետո, երբ 2021 թվականին ավարտին կմոտենա նախարարների կաբինետի իր ղեկավարման ժամկետը:

Այդ մասին նա հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մայիսի 16-ին անցկացված համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես չեմ պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել որեւէ տեղ»,-ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ այն պլանները, որոնք ինքը հրապարակել է անցյալ տարվա վերջին, չեն փոխվել:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները