Աֆրիկայում անհայտ անձը հարձակվել է Առնոլդ Շվարցենեգերի վրա. VİDEO

21:24   18 Մայիս 2019    205

Անհայտ տղամարդն Աֆրիկայում անցկացվող Arnold Classic Africa մրցումների ժամանակ հարձակվել է ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերի վրա:

Մարզասրահում գտնվողներից մեկը ցատկել է և զույգ ոտքով հարված հասցրել նախկին բոդիբիլդերի մեջքին, որը մրցաշարում հանդես է գալիս որպես մրցավար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կատարվածի հետևանքով 71-ամյա դերասանը չի վնասվել: Հարձակում իրականացնողին ձերբակալել են անվտանգության ծառայության աշխատակիցները:

Arnold Classic բոդիբիլդինգի մրցաշարերն անցկացվում են ողջ աշխարհով մեկ: Մրցումներն անվանվել են Շվարցենեգերի պատվին, որը նախկինում զբաղվել է պրոֆեսիոնալ բոդիբիլդինգով և ծանրամարտով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները