Չինաստանում երկրաշարժի հետևանքով աղետի գոտում է հայտնվել 476 մարդ

22:45   18 Մայիս 2019    187

Չինաստանի հյուսիս-արևելյան Ցզիլին նահանգում մայիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 160 շենք, 476 մարդ հայտնվել է աղետի գոտում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղետի գոտում հայտնված անձանցից 75-ը տարհանվել են: Հաղորվում է, որ 33 շենք լրջորեն վնասվել են: Ուղիղ տնտեսական վնասը գնահատվում է շուրջ 3,1 մլրդ յուան:

Տուժածների կամ մահացածների մասին տվյալներ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները