Huawei-ը հունիսին Բրիտանիայում վաճառքի կհանի Mate 20 X (5G) սմարթֆոնները

22:52   18 Մայիս 2019    228

Չինաստանի Huawei ընկերությունը Լոնդոնում ներկայացրել է Huawei Mate 20 X (5G) առաջին առեւտրային սմարթֆոնը՝ հինգերորդ սերնդի ցանցերի միացմամբ եւ մտադիր է հունիսին սկսել դրա վաճառքները Մեծ Բրիտանիայում, չնայած ընկերության շուրջը ծագած սկանդալին:

Հեռախոսի գինը կկազմի 999 ֆունտ ստեռլինգ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

7,2-դյույմանոց նոր հեռախոսը հանդերձված է Kirin 980 ֆլագմանային չիպով եւ Balong 5000 5G-մոդեմով, որոնք թույլ են տալիս բջջային տվյալները հաղորդել վայրկյանում մինչեւ 6,5 գիգաբիտ արագությամբ:

Սարքն ունի մատրիցային խցիկ՝ երեք Leica օբյեկտիվներով՝ տեղակայված 40 մեգափիքսել լայնանկյուն խցիկի, 20 մեգափիքսել գերլայն խցիկի եւ 8 մեգափիքսել հեռուստաօբյեկտիվի վրա: Կուտակչի ունակությունը 4200 միլիամպեր-ժամ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները