Rammstein խումբը բեռնատարով 1,5 տոննա հսկայական լուցկի կտեղափոխի

09:05   19 Մայիս 2019    166

Գերմանական Rammstein խումբը եվրոպական քաղաքներ շրջագայության ընթացքում բեռնատարով 1,5 տոննա հսկայական լուցկի կտեղափոխի, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով խմբի թիվթթերյան էջին:

Ենթադրվում է, որ խումբը կհանդիպի իր երկրպագուների հետ, որոնք կլսեն խմբի նոր ալբոմն ու կկարողանան համերգի տոմսեր շահել:

Խմբի կայքում ասվում է, որ բեռնատարը կայցելի 9 քաղաք, այդ թվում՝ Գերմանիա՝ Բեռլին, Համբուրգ, Դարմշտադտ, Մյունխեն եւ Դրեզդեն, Ավստրիա՝ Վիեննա, Նիդերլանդներ՝ Ապելդորն, Բելգիա՝ Բրյուսել, Լեհաստան՝ Կատովիցա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Rammstein  


Վերնագիրի այլ պիտակները