Չինաստանն ԱՄՆ-ի առաջ պայման է դրել առևտրային բանակցությունները շարունակելու համար

09:13   19 Մայիս 2019    159

Չինաստանը համաձայն է առևտրային բանակցություններին, սակայն հավասարության հիմքով միայն:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:

Չինաստանի ԱԳՆ կայքում նշվում է, որ Պեկինը պաշտպանելու է իր պետական շահերը: «Չինաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս առևտրատնտեսական տարաձայնությունների կարգավորմանը, սակայն այդ բանակցությունները պետք հավասար լինեն» -ասել է չին նախարարը:

Վերջինս ընդգծել է, որ Չինաստանը պարտավոր է պաշտպանել իր պետական շահերը և արձագանքել ժողովրդի կոչերին:

Անցյալ շաբաթ մեկնարկել է առևտրային բանակցությունների նոր փուլը, որն ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշմամբ:

Պեկինն, իր հերթին, պատասխանել է բարձրացված սակագներով և հայտարարել է «ազգային առևտրային պատերազմի» մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները