Հայտնի է, թե ԱՄՆ-ից ով կժամանի Զելենսկիի երդմնակալությանը

09:21   19 Մայիս 2019    157

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ից ով ներկա կլինի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ամերիկյան կողմից միջոցառմանը ներկա կլինի ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիկ Փերին:

Զելենկոն նաև նշել է, որ երդմնակալության արարողությանը ներկա կլինեն 5 երկրների` Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի և Հունգարիայի նախագահները:

Հեշթեգներ: Զելենսկի   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները