Ավստրիայի կանցլերը հանդես է եկել հայտարարությամբ

09:30   19 Մայիս 2019    123

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել որքան հնարավոր է շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` երկրի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի սկանդալային հրաժարականից հետո, որը ռուս կնոջ հետ հանցավոր կապի մեջ է եղել:

Կուրցը նշել է, որ ցանկանում է աշխատել ի նպաստ իր երկրի և դա ուզում է անել առանց սկանդալների: Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, որ Spiegel և Sueddeutsche Zeitung թերթերի տիրապետության տակ տեսանյութ է հայտնվել, որում 2017-ին Շտրախեն, ենթադրաբար, ռուս միլիոնատիրուհի Ալյոնա Մակարովայի հետ քննարկել է նրա կողմից ավստրիական Kronen Zeitung թերթի գնման հնարավորությունը կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցություն ստանալու համար: Շտրախեն ասուլիում հայտնել է, որ զրույցը եղել է Լատվիայի քաղաքացուհու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները