«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Նիդեռլանդները

09:56   19 Մայիս 2019    125

«Եվրատեսիլ-2019» երգի համաեվրոպական մրցույթում մասնագիտական ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 492 միավորով հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը:

Նա կատարեց «Arcade» երգը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Իտալիան, իսկ երրորդը՝ Ռուսաստանը:

Մրցույթի եզրափակիչն անցկացվեց մայիսի 18-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Մրցույթը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ն:

Եզրափակչում հաղթանակի համար պայքարեց 26 երկիր՝ Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդեռլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Իտալիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրատեսիլ-2019  


Վերնագիրի այլ պիտակները