Հոնդուրասում ինքնաթիռն ընկել է ծովը․ կա 5 զոհ

10:05   19 Մայիս 2019    156

Հոնդուրասի կազմում գտնվող Ռոաթան կղզու մոտ մասնավոր ինքնաթիռ է կործանվել։

Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Առնվազն 5 հոգի զոհվել է, այդ թվում՝ օդաչուն։ Հոնդուրասի ԶՈւ-ի ներկայացուցիչ Խոսե Դոմինգո Մեզայի տվյալներով՝ զոհվածներից 4-ը ԱՄՆ քաղաքացիներ են, 5-րդ զոհի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միևնույն ժամանակ, տեղի իշխանությունները պնդում են, որ 4 զոհերը Կանադայի քաղաքացիներ են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է ծովը անմիջապես թռիչքից հետո։ Ինքնաթիռի վթարման պատճառն անհայտ են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնդուրաս  


Վերնագիրի այլ պիտակները