Թուրքիան մտածում է Ռուսաստանի հետ Ս-500 արտադրելու մասին

10:29   19 Մայիս 2019    139

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ Ս-500 զենիթահրթիռային համալիրներ համատեղ արտադրելու ծրագրերի մասին NTV- եթերում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Նրա խոսքով՝ Մոսկվայից Ս-400 համակարգերի ձեռքբերումից հետո «խոսքը կվերաբերի նաեւ Ս-500-ին, այդ թվում՝ դրա համատեղ արտադրությանը»:

Նա ընդգծել է, որ Ս-400-ի շուրջ գործարքն ավարտված է: Դրանց մատակարարումը, համաձայն պայմանագրի, կսկսվի 2019 թվականի հուլիսին կամ ավելի վաղ: Էրդողանը նշել է, որ Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային «շատ շահավետ պայմաններ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները