Սաակաշվիլին կոչ է արել Զելենսկուն Ռուսաստանի հետ խաղ չանել

10:49   19 Մայիս 2019    194

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել՝ ինչպես հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա ասել է «Наш» հեսռուստաալիքի եթերում։

Սաակաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի հետ իբր թե «հնարավոր չէ պայմանավորվել», ինչի կապակցությամբ կոչ է արել ուկրաինացի առաջնորդին Ռուսաստանի հետ խաղ չանել։

Բացի դրանից՝ Սաակաշվիլին Ուկրաինան «ստվերային պետություն է» անվանել և նախազգուշացրել Զելենսկուն ներքին քաղաքականության խնդիրների մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները