ԱՄՆ-ում սպասվում է տորնադո եւ ջրհեղեղ

11:00   19 Մայիս 2019    144

Հանգստյան օրերին ԱՄՆ-ի կենտրոնական եւ արեւմտյան հատվածներում սպասվում է ամպրոպ, ջրհեղեղ եւ տորնադո, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով Ազգային օդերեւութաբանական ծառայությանը:

Մասնավորապես, ծառայության նախազգուշացումը վերաբերում է Միսիսիպիի հայթավայրին եւ հովիտներին:

Կործանարար քամիներն ու անսպասելի ջրհեղեղն ակնկալվում են հանգստյան օրերի ընթացքում: Երկրի որոշ շրջանների բնակիչները կարող են դառնալ կարկուտի եւ տորնադոյի ականատես:

Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի:

Հորդառատ անձրեւները կարող են դառնալ ջրհեղեղի պատճառ Այովա նահանգի հարավ-արեւմուտքում եւ Նեբրասկայի հարավ-արեւելքում:

Տորնադոն սպառնում է Միսուրի, Կանզաս, Արկանզաս, Օկլահոմա եւ Տեխաս նահանգներին:

Բացի այդ, երկրի հյուսիս-արեւմուտքում՝ լեռներում, կտեղա ավելի քան 30 սմ ձյուն:

Վատ եղանակային պայմանների մասին նախազգուշացումը հայտարարվել է կենտրոնական ժամանակով ժամը 17:00-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները