Իրանը հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ ճնշման ներքո

11:33   19 Մայիս 2019    151

Թեհրանը Վաշինգտոնի հետ չի մտնի բանակցությունների մեջ, որոնք նրան կպարտադրվեն ուժով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության մայրաքաղաքում մտավորականության ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպմանը:

Ռոուհանիի խոսքով՝ Իրանի իշխանությունները չեն նստի բանակցությունների սեղանի շուրջը «սանձազերծված սպառնալիքի և ճնշման պայմաններում»:

«Այո, իրանցիները հակված են երկխոսության տրամաբանությանը, ինչը ստիպում է մեզ մտնել բանակցությունների մեջ, բայց մենք անձնատուր չենք լինում ամբարտավանությանը, եթե անգամ ամբողջ աշխարհը մեր դեմ լինի»,- Ռոուհանիի խոսքերն է մեջբերել լիբանանյան Al Mayadin հեռուստաալիքը:

Իրանի նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները այնքան էլ շատ դաշնակիցներ չունի աշխարհում. «Լավագույն դեպքում երեք կամ չորս՝ Իսրայելի հետ միասին»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները