Ս. Արաբիայի թագավորը շտապ գագաթնաժողով է հրավիրե

11:53   19 Մայիս 2019    130

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը արաբական երկրների առաջնորդների շտապ գագաթնաժողով է հրավիրել, որը պետք է անցկացվի ոչ ուշ, քան մայիսի 30-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այդպիսի վճռական պահանջի պատճառը Իրանի հետ հարաբերությունների սրումն է։

Երկրի ՆԳՆ-ն միջազգային հանրությունից պահանջել է կոշտ դիրքորոշում պահպանել Իրանի նկատմամբ և արգելել «քաոսի սերմանումը»։

ԱՄԷ-ում Սալմանի պահանջը ողջունել են՝ ընդգծելով, որ եկել է վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը, որպեսզի աշխարհում կայունություն և խաղաղություն հաստատվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները