Աֆրիկայում հարձակվել են Առնոլդ Շվարցենեգերի վրա

12:12   19 Մայիս 2019    131

Դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակվել են հարավաֆրիկյան Սաունդթոն քաղաք ուղևորության ժամանակ։

Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է Independent-ը։

Կադրերում երևում է, թե ինչպես է դերասանը շփվում երկրպագուների հետ, երբ թիկունքից նրան է մոտենում մի մարդ, որը ոտքով հարվածում է նրան։

Թերթի տվյալներով՝ Շվարցենեգերը Սաունդթոն է մեկնել սպորտային մրցումների՝ որպես դատավոր։

Հարձակման պատճառը չի նշվում։ Հարձակում իրականացնողը ձերբակալվել է։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա   Շվարցենեգեր  


Վերնագիրի այլ պիտակները