Պորոշենկոյին հրավիրել են Զելենսկու երդմնակալությանը

12:27   19 Մայիս 2019    164

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել են երկրի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ն։

Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երդմնակալության արարողությանը հրավիրված են Ուկրաինայի բոլոր նախկին առաջնորդները՝ բացառությամբ Վիկտոր Յանուկովիչի, որը թաքնվում է Ռուսաստանում ուկրաինական արդարադատությունից։

Զելենսկու երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 20-ին Գերագույն ռադայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները