ԱՄՆ-ում ոստիկանությունը Վուդի Հարելսոնի նման գողին գտնելու համար օգտագործել է դերասանի լուսանկարը

13:25   19 Մայիս 2019    148

Նյու Յորքի ոստիկանությունը Վուդի Հարելսոնի նման գողին գտնելու համար օգտագործել է դերասանի լուսանկարը, հաղորդում է Esquire-ն:

Հաղորդվում է, որ 2017 թ. ապրիլին անհայտ անձը գարեջուր է գողացել Նյու Յորքի խանութներից մեկում: Տեսախցիկները ֆիքսել են գողության պահը, սակայն գողի դեմքը լավ չի երեւացել:

Ոստիկանները նկատել են, որ նա նման է դերասան Վուդի Հարելսոնին, ում նկարը ներբեռնել են համակարգի մեջ:

Այդ միջոցն աշխատել է. ոստիկանները ձերբակալել են հանցագործին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները