Ս. Արաբիայի ԱԳ նախարարը կոչ է արել արգելել Իրանին «տարածել քաոս»

14:54   19 Մայիս 2019    159

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ը պահանջել է միջազգային հանրությունից ձեւավորել կոշտ դիրքորոշում Իրանի նկատմամբ եւ արգելել նրան «տարածել քաոս», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱԳՆ-ի թվիթերյան էջին:

«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից ձեւավորել կոշտ դիրքորոշում իրանյան ռեժիմի նկատմամբ արգելելու նրան տարածել քաոս ամբողջ աշխարհում:

Իրանի ռեժիմը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատմանը»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Ադիլ ալ-Ջուբեյրան:

Ալ-Ջուբեյրայի խոսքով, Իրանը կարող է վերացնել տարածաշրջանում պատերազմի վտանգը՝ պահպանելով միջազգային իրավունքը, դադարենցելով միջամտությունը տարածաշրջանում մյուս երկրների ներքին գործերին, դադարելով սատարել ահաբեկչական խմբավորումների եւ զարգացնել հրթիռային ու միջուկային ծրագրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները