Բրիտանիայում Բորիս Ջոնսոնը վարչապետի ցանկալի թեկնածու է

15:31   19 Մայիս 2019    188

Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ներկայիս վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականից հետո, ըստ հարցումների, ամենացանկալի վարչապետի թեկնածուն է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Times թերթը:

YouGov սոցիալական հարցումների ծառայության տվյալներով՝ Բորիս Ջոնսոնին աջակցում է հարցվածների 39 տոկոսը: Իսկ երկրորդ հորիզոնականում Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբն է՝ 13 տոկոսով:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բորիս Ջոնսոնը ծրագրում է մասնակցել ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները