SSJ-100 ինքնաթիռի Ուլյանովսկ-Մոսկվա թռիչքն ընդհատվել է

16:35   19 Մայիս 2019    153

«Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի` Ուլյանովսկ-Մոսկվա թռիչքն ընդհատվել է հիդրավլիկ համակարգի խափանման պատճառով:

Օդանավը թռիչքն ընդհատել է 55 կմ/ժ արագության ժամանակ` վթարային համակարգի ազդանշանի միանալուց հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ուղևորները հրաժարվում են մեկնել Sukhoi Superjet 100 ինքնաթիռով: «Աերոֆլոտ» ընկերությունը հաստատել է, որ իսկապես տեխնիկական խնդիրներ են ծագել և հայտնել է, որ ուղևորները կմեկնեն առավոտյան` Airbus 320 ինքնաթիռով:

Նրանց տրամադրվում է անհրաժեշտ ամեն բան` ավիաընկերության կանոնակարգերին և չափորոշիչներին համապատասխան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուլյանովսկ-Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները