Ճապոնիայում մահացել է ամենատարեց ամուսնական զույգի անդամը` 108-ամյա Մասաոն

13:47   19 Մայիս 2019    179

Ճապոնիայում մահացել է ամենատարեց ամուսնական զույգի անդամը` 108-ամյա Մասաո Մացումոնգոն: Զույգի համատեղ տարիքը կազմում էր 210:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է TACC-ը:

Մասաոյի մահվան պատճառ է հանդիսացել սրտի անբավարարությունը: Մասաոն իր կնոջ` Միակոյի հետ միասին ապրել է 81 տարի, 201 օր: Ամուսնական կյանքի ընթացքում զույգը մեծացրել է 5 աղջկա, 13 թոռի և 25 ծոռի:

2018 թվականին նրանք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենատարեց զույգ: Նրանք բացարձակ ռեկորդ են սահմանել` 57 օրով գերազանցելով նորվեգական Կարլա և Գուրդրեն Դոլվեններ զույգի ռեկորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները