Իտալիայի ԱԳՆ ղեկավարը եվրոպացի պաշտոնյաներին անվանել է ծայրահեղականների խառնամբոխ

18:10   19 Մայիս 2019    151

Եվրոպային անհրաժեշտ են փոփոխություններ, իսկ Բրյուսելը ծայրահեղականության ամենաիսկական բուծարան է:

Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին այսպիսի կարծիք է հայտնել Իտալիայի ԱԳՆ ղեկավար Մատեո Սալվինին: Քաղաքական գործիչը խոստացել է, որ միասնական Եվրոպայի նոր խորհրդարանին սպասում են լուրջ բարեփոխումներ՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք ողջամիտ քաղաքականության կողմնակից ենք: Ծայրահեղականները նրանք են, ովքեր վերջին 20 տարիներին կառավարում են Եվրոպան: Մենք, ընդհակառակը, կառուցում ենք մեր ապագան»,- ասել է Սալվինին՝ ելույթ ունենալով Միլանի կենտրոնում հանրահավաքի բազմահազար մասնակիցների առաջ:

Եվրոպական խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ: Սպասվում է, որ քվեարկության արդյունքներով, այսպես կոչված, եվրասկեպտիկները լրջորեն կամրապնդեն իրենց դիրքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները