SpaceX-ը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի կառավարության դեմ

18:17   19 Մայիս 2019    384

Տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան SpaceX ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային կառավարության դեմ, գրում է Washington Post-ը:

Ընկերությունը, սակայն, առայժմ մանրամասներ չի հրապարակում: Նշվում է, որ հայցը գաղտնի ծառայողական տեղեկություններ ու մատակարարների ընտրության մասին վկայություններ է պարունակում և նախատեսված չէ հրապարակման համար:

Պարբերականը նշում է, որ, ամենայն հավանականությամը, ընկերությունը բողոք է ներկայացրել որևէ պետական ծրագրի առնչությամբ, սակայն հայտնի չէ՝ որ պետական ծրագրի ստանձնման մասին է խոսքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները