Սիրիայում գրոհայինները 13 անգամ գնդակոծել են կառավարական զորքերի դիրքերը

18:28   19 Մայիս 2019    157

Սիրիայում գրոհայինները 13 անգամ գնդակոծել են կառավարական զորքերի դիրքերը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին, հարձակումներն սկսվել են նախօրեին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում է, ահաբեկիչները կառավարական զորքերի դիրքերն ու խաղաղ բնակչությանը գնդակոծում են Համա, Լաթաքիա և Հալեպ նահանգներում: Նրանք ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են օգտագործում: Հարձակումների հետևանքով երեք սիրիացի զինծառայող վիրավորում է ստացել:

Սիրիայում ապաէսկալացիոն 4 գոտի է ստեղծվել՝ 2017-ի մայիսին Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Դրանցից երեքը վերահսկում է Դամասկոսը, իսկ չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբ նահանգում և հարևան Համա, Լաթաքիա և Հալեպ նահանգների շրջաններում, վերահսկում են ահաբեկիչները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները