Ահաբեկչություն Կահիրեում. տուժել է 17 անձ

19:13   19 Մայիս 2019    225

Կահիրեում զբոսաշրջային ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 17 մարդ վիրավորվել է:

Այս մասին հաղորդում է Sky News Arabia լրատվականը: Ըստ տեղեկությունների, վիրավորների թվում են 10 եգիպտացիներ եւ յոթ զբոսաշրջիկներ Հարավային Աֆրիկայից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիմնական վնասվածքները կոտրված ապակիներից են ստացել: Բոլոր վիրավորներին ցուցաբերվել է առաջին օգնություն: Ավտոբուսը ստացել է ոչ մեծ վնաս։

Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է գրվել Եգիպտական Մեծ թանգարանի տարածքում Գիզայի Բուրգերի մոտակայքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կահիրե   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները