Ճապոնիան Twitter-ի համար դարձել է երկրորդ ամենաշահավետ շուկան

22:29   30 Մայիս 2019    309

Տարվա առաջին եռամսյակում Twitter-ի ծրագրավորողները 136 միլիոն դոլար են ստացել Ճապոնիայի տարածքում սոցցանցում գովազդի տեղադրումից, ինչն այս շուկան շահութաբերությամբ դարձրել է երկրորդը, հաղորդում է Bloomberg-ը:

Պարբերականի տվյալներով, Twitter-ը Ճապոնիայում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է, առաջ անցնելով Facebook-ից և Instagram-ից: Արդեն 2016 թ.-ի նոյեմբերից Twitter-ի ամսական այցելուների թիվը գերազանցել է 40 միլիոնը, ինչը Ճապոնիայի բնակչության մոտ մեկ երրորդն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Twitter-ի հանրաճանաչության պատճառներից մեկն այն է, որ այտեղ մի քանի հաշիվներ գրանցելու հնարավորություն կա, որոնք չեն կապվում իրական անվան հետ (ինչպես, օրինակ, Facebook-ում): Այդ պատճառով, Ճապոնիայում Twitter-ի բազմաթիվ օգտատերեր գործնական նամակագրության, ընկերների, նույն հետաքրքրություններ և հոբբիներ ունեցող համախոհների հետ շփվելու համար տարբեր հաշիվներ են օգտագործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները