Թերեզա Մեյը Brexit-ի հարցով ներկայացրել է «խիզախ առաջարկ»

19:40   19 Մայիս 2019    175

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանի պատգամավորներին կառաջարկվի վերանայել Brexit-ի հարցով գործարքի նոր տարբերակ:

Այս մասին նա գրել է The Sunday Times թերթում: «Դա կլինի նոր, խիզախ առաջարկ համայնքների պալատի պատգամավորների համար՝ միջոցառումների բարելավված փաթեթով, որը, իմ կարծիքով, կարող է աջակցություն ստանալ»,- ասվում է Մեյի հոդվածում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարչապետը հույս է հայտնել, որ խորհրդարանականները կարող են գնահատել գործարքի նոր ծրագիրը թարմ հայացքով: Մեծ Բրիտանիան պետք է լքեր ԵՄ-ն մարտի 29-ին, սակայն ԵՄ-ից առանձնանալու փուլերի հարցում խորհրդարանում միասնական դիրքորոշման բացակայության պատճառով ժամկետները հետաձգվել են հոկտեմբերի վերջ:

Հերթական բանակցությունները ձախողվել են մայիսի 17-ին: Եթե Լոնդոնը չկարողանա Բրյուսելի հետ փոխըմբռնման հասնել այդ հարցում, Brexit-ը կանցկացվի առանց գործարքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit   Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները