Վենեսուելայում սրվել է վառելիքի պակասուրդի պատճառով առաջացած ճգնաժամը

19:52   19 Մայիս 2019    192

Վենեսուելայում, որն աշխարհում նավթի ամենամեծ պաշարներն ունի, սրվել է վառելիքի պակասուրդի պատճառով առաջացած ճգնաժամը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վարորդները ստիպված են մի քանի ժամ մնալ կիլոմետրանոց հերթերի մեջ, որպեսզի կարողնաան բենզին գնել:

Բանն այն է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի էներգետիկ ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կրճատել են չմշակված նավթի արտահանումը՝ հանգեցնելով նրան, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն փորձում է վառելանյութ ներկրել, ինչը, սակայն, չի հերիքում:

Չեն ստացվում նաև նավթամթերքները, որոնցով նոսրացվում է Վենեսուելայի ծանր նավթը՝ այն արտահանման համար ավելի շահավետ դարձնելու նպատակով: Այս ամենի հետևանքով դադարեցվել է երկրում մեծությամբ երկրորդ նավթավերամշակման գործարանի աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները