Ավստրիայում տեղի կունենան արտահերթ ընտրություններ

20:15   19 Մայիս 2019    313

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը կոչ է արել այս տարվա սեպտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տարածվել է մի տեսանյութ, ըստ որի, կանցլերի տեղակալ Հայնց-Կրիստիան Ստրախեն շահավետ տնտեսական պայմանագրեր է առաջարկել ռուսաստանցի ներդրողին, ինչին ի պատասխան, ներդրողը ֆինանսական հովանավորություն է խոստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կանցլերի տեղակալը սկանդալի կապակցությամբ ժամեր անց հրաժարական է ներկայացրել: Երեկ կանցլեր Սեբաստյան Կուրցն ասել է, որ այս իրավիճակից միակ ընդունելի ելքը կլինի խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Սկանդալի կապակցությամբ երեկ մայրաքաղաք Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել:

Ժողովրդական կուսակցության լիդեր Կուրցի կոալիցիոն կառավարությունում Ստրախեն ներկայացրել է աջակողմյան դիրքերից հանդես եկող Ազատություն կուսակցությունը, որը հայտնի է նաև այլազգիների նկատմամբ խիստ մերժողական դիրքորոշմամբ և ռուսամետ կոչերով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները