ՌԴ-ում 12-ամյա երեխան հոր հետ քվադրոցիկլ վարելիս մահացել է

20:47   19 Մայիս 2019    223

ՌԴ Սվերդլովի շրջանում 12-ամյա տղան մահացել է, երբ հոր հետ վարել է քվադրոցիկլ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, դեռահասը չի կարողացել վարել քվադրոցիկլը և այն կողաշրջվել է, որի հետևանքով երեխան մահացել է:

Ի սկզբանե քվադրոցիկլը վարել է երեխայի հայրը, սակայն հետո նա ղեկը փոխանցել է տղային: Թեև երեխայի հագին սաղավարտ է եղել, բայց դա նրան չի պաշտպանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները