Գվարդիոլան Անգլիայի Գավաթը նվաճելուց հետո հաշիվներն է պարզել Սթերլինգի հետ՝ չնայած նրա դուբլին

22:28   19 Մայիս 2019    367

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհ չի մնացել թիմի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի գործողություններից Անգլիայի Գավաթի՝ «Ուոթֆորդի» հետ անցկացրած եզրափակչից հետո (6:0):

Այս խաղում կիսապաշտպանը 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Այն բանից հետո երբ թիմը տոնել է հաղթանակը, Գվարդիոլան մոտեցել է Սթերլինգին ու էմոցիոնալ կերպով հաշիվները պարզել նրա հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

24-ամյա Սթերլինգը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015 թվականին «Լիվերպուլից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 63,9 մլն եվրո: Անգլիայի առաջնության 34 խաղում նա 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Նրա ակտիվում 5 գոլ և 2 գոլային փոխանցում կա նաև Չեմպիոնների լիգայում անցկացրած 10 խաղում: Սթերլինգի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները